48-ամյա դերասան Էշթոն Քաթչերը միլիարդատեր է դարձել։ Fortune պարբերականի տեղեկություններով՝ ավելի վաղ Քաթչերն իր Sound Ventures վենչուրային հիմնադրամի միջոցով 435 միլիոն դոլար էր ներդրել Anthropic ընկերությունում՝ ձեռք բերելով դրա բաժնետոմսերի 0,5%-ը։ Այսօր Anthropic-ը, որին պատկանում է հայտնի Claude ԱԲ-օգնականը, դուրս է եկել բորսա՝ Քաթչերին դարձնելով միլիարդատեր․ այժմ նրա մասնաբաժինը գնահատվում է յոթ միլիարդ դոլար՝ ամբողջ ընկերության 1,4 տրիլիոն դոլար ընդհանուր արժեքի պայմաններում։

Հետաքրքիր է, որ Anthropic-ի բորսա դուրս գալուց քիչ առաջ Քաթչերը լքել է Sound Ventures-ի ղեկավարությունը՝ նոր վենչուրային ընկերություն հիմնելու նպատակով։ Sound Ventures-ի ներդրողներին ուղղված նամակում դերասանը հայտարարել է, որ նախատեսում է զբաղվել ենթակառուցվածքների, էներգետիկայի և խորքային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներով։

Հիշեցնենք, որ Քաթչերը՝ «Ավելին, քան սեքսը», «Մի անգամ Վեգասում», «Ջոբս․ գայթակղության կայսրությունը» և բազմաթիվ այլ ֆիլմերից հայտնի դերասանը, վերջին շրջանում հազվադեպ է նկարահանվում կինոյում և ավելի ու ավելի շատ ժամանակ է տրամադրում ներդրումային բիզնեսին ու ռեստորաններին (Քաթչերին են պատկանում երեք ռեստորան Ատլանտայում և Լոս Անջելեսում)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *