Համացանցում մեծ տարածում է գտել հայտնի մարզիկի Արսեն Հարությունյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա պատմում է սպորտային կարիերայի և ընտանիքի կազմման բարդ ընտրության մասին։ Մարզիկը խոստովանել է, որ ամուսնանալու որոշում կայացնելիս շատերն են թերահավատորեն մոտեցել՝ պնդելով, թե ընտանիքը կարող է խոչընդոտել պրոֆեսիոնալ սպորտում բարձունքներ նվաճելուն։
«Երբ պատրաստվում էի ամուսնանալ, բոլորը դեմ էին։ Ասում էին՝ դու նոր ես սկսում քո մարզական կյանքը, մտնում ես մեծ սպորտ, իսկ ով ամուսնանում է, այլևս չի կարողանում լիարժեք զբաղվել սպորտով»,- նշել է նա հարցազրույցի ընթացքում։
Տեսանյութում մարզիկը հատուկ շնորհակալություն է հայտնում իր կնոջը՝ ընդգծելով նրա կարևոր դերը իր հաջողությունների մեջ.
«Իրոք շնորհակալ եմ կնոջս, որ այդքան հասկացող է։ Նա ինձնից շատ է ուզում, որ ես իմ երազանքներին հասնեմ։ Ոչ մի վայրկյան այնպիսի քայլ չի անում, որն ինձ կխանգարի սպորտում»։
Այսօր մարզիկը ոչ միայն հաջողակ է իր ասպարեզում, այլև օրինակելի հայր և ամուսին՝ ապացուցելով, որ սպորտային բարձունքներն ու ամուր ընտանիքը ոչ թե բացառում, այլ լրացնում են միմյանց։
Սկզբնաղբյուրը՝ Starnews լրատվական կայք
