Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ համաշխարհային տնտեսությունը կարող է անկման վտանգի տակ հայտնվել, եթե Իրանի դեմ շարունակվի ԱՄՆ-Իսրայելական պատերազմը և էներգակիրների բարձր գները։
Երեքշաբթի օրը հրապարակված «Համաշխարհային տնտեսական հեռանկար» զեկույցում ԱՄՀ-ն նշել է, որ ամենավատ սցենարի դեպքում, երբ նավթի, գազի և սննդամթերքի գները շարունակեն աճել և բարձր մնալ այս և հաջորդ տարի, համաշխարհային տնտեսական աճը կարող է 2%-ից ցածր լինել 2026 թվականին։
«Սա կնշանակի, որ մենք մոտենում ենք համաշխարհային անկման, մի երևույթ, որը 1980 թվականից ի վեր տեղի է ունեցել ընդամենը չորս անգամ», – նշվում է զեկույցում՝ որպես վերջին օրինակ նշելով COVID-19 համավարակը։
Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք
