Ապրիլի 14-15-ը բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,

9 դեպք՝ հոգեկան ներգործության,

8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

7 դեպք՝ խարդախության,

3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

2-ական դեպք՝ խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու:

Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթերի հափշտակության, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 1 մարդ մահացել է։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *