Mycobacterium tuberculosis-ը վաղուց համարվում է հակաբիոտիկների նկատմամբ ամենաշատ դիմացկուն հարուցիչներից՝ սուպերբակտերիաներից մեկը:
Որոշ շտամներ դիմացկուն են բոլոր դեղամիջոցների նկատմամբ, բայց նույնիսկ այս պայմաններում Ռուսաստանին հաջողվել է դուրս գալ տուբերկուլյոզի բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկից:
Ավելին, հիվանդությունը նախատեսվում է վերացնել մինչև 2035 թվականը:
Տուբերկուլյոզի կենտրոնական հետազոտական ինստիտուտի գիտական և կազմակերպչական բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Լարիսա Ռուսակովան Gazeta.Ru-ի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես են տուբերկուլյոզի ցուցանիշները նվազել Ռուսաստանում, ինչու է Mycobacterium tuberculosis-ը այդքան դիմացկուն բուժմանը, որ տարիքում է դադարում գործել BCG-ն և որքանով է արդյունավետ դրա փոխարինող GamTBvac-ը:
Սկզբնաղբյուրը՝ Gazeta .ru լրատվական կայք
