Եվրախորհրդարանը պնդում է, որ արագացվեն ԵՄ-ում ռազմական շարժունության վերաբերյալ միջոցառումները,- տեղեկացրել է Euractiv-ը: Հարցի վերաբերյալ զեկուցողներ Ռոբերտ Զիլեն եւ Միխալ Շչերբան կոչ են արել արագացնել մի քանի կարեւոր ժամկետներ։
Մասնավորապես, նրանք ցանկանում են մինչեւ 2028թ․, 2030 թվականի փոխարեն (ինչպես նախատեսված է Եվրահանձնաժողովի նախագծում), գործարկել տարանցիկ թույլտվությունների տրամադրման միասնական թվային հարթակը։ Զիլեն նշել է, որ մի քանի երկրներ արդեն օգտագործում են արդեն առկա համակարգերը, մասնավորապես՝ SDMMS համակարգը, որն օգտագործում են 11 երկրներ, եւ նորը զրոյից ստեղծելն աննպատակահարմար է: Զեկուցողները նաեւ առաջարկել են, որ երկրները պարտավորվեն ազգային համակարգողներ նշանակել երեք ամսվա ընթացքում՝ վեց ամսվա փոխարեն:
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
