Երևանի ավագանու նիստում քննարկվել է մայրաքաղաքի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու վերաբերյալ նախագիծը, որը ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։

Քննարկման ընթացքում «Հանրապետություն» խմբակցությունը առաջարկել է հանել հարցը օրակարգից՝ պատճառաբանմամբ, որ թեման արդեն քննարկվել է տարբեր հարթակներում, և ձևավորվել է մոտեցում, ըստ որի՝ նման որոշումները պետք է նախապես համաձայնեցվեն ավագանու բոլոր խմբակցությունների միջև։ Ընդգծվել է, որ նախաձեռնությունը չի անցել լիարժեք հանրային քննարկում, իսկ ներկայացված կարծիքների մի մասը բացասական է եղել։

Ավելի ուշ, երբ հարցը դրվեց քվեարկության, ավագանու մեծամասնությունը որոշեց բոյկոտել գործընթացը:

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *