Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ։ NEWS.am–ի տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի կեսից ավելին ջրի տակ է, միայն վերևի հատվածն է ջրից վերև։ Քաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը և հասցնում չոր հատված։

Դեպքը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին։ Քաղաքացին հարակից գյուղի բնակիչ է և ավտոմեքենայով փորձել են անցնել այդ հատվածով։

Բանն այն է, որ Փարաքար–Երևան մայրուղին նորոգման նպատակով փակ է, և իրենք փորձել են այս շրջանցող ճանապարհով անցնել։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *