Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 21-ին, Հայաստանի հավաքականը կներկայանա մեկ մասնակցով:

Երևանի ժամանակով 19:00-ին մեդալների համար պայքարի մեջ կմտնի 71 կգ քաշայինների կարգում հանդես եկող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշարում Հայաստանի ընտրանու կազմում ավելի վաղ արծաթե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլաքյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *