ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պլանավորում երկարաձգել ռուսական նավթ գնելու թույլտվությունը: Նա նաև բացառել է իրանական նավթի համար արտոնությունների երկարաձգումը:
Ֆինանսների նախարարը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել Թեհրանի դեմ իր խիստ պատժամիջոցների քաղաքականությունը: « Մենք շրջափակում ունենք, և նավթը չի գալիս», – ասել է պարոն Բեսենթը Associated Press-ին տված հարցազրույցում:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ վաճառքի անհնարինության պատճառով Իրանը ստիպված կլինի սկսել կրճատել արտադրությունը հաջորդ երկու-երեք օրվա ընթացքում։
Սկզբնաղբյուրը՝ Kommersant լրատվական կայք
