«Միասնության թևեր» շարժման նախընտրական ցանկի առանցքային անդամներից Լիպարիտ Դրմեյանը լայն շրջանակներին հայտնի դարձավ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնը վերջերս լքելու կապակցությամբ։
Այս օրերին Դրմեյանը, իր թիմակիցների հետ քաղաք առ քաղաք այցելելով, բնակիչներին համոզում է գործող իշխանությունների ազգադավ լինելը։ Չվիճարկելով հանդերձ վերոնշյալը՝ հարց է առաջանում․
Իսկ Լիպարիտ Մամիկոնի Դրմեյանը իր համատեղ բնակվող բազմաթիվ պաշտոնյա (2 դատավոր, 1 ԱԳՆ պաշտոնյա) տան անդամներին արդեն համոզե՞լ է իշխանությունների ազգադավ լինելու փաստը։
Հ․Գ․ Այս օրերին դատավոր Լիլի Մամիկոնի Դրմեյանի վարույթում են Սեյրան Օհանյանի, Բագրատ Գալստանյանի և այլ հայտնի ընդդիմադիրների դեմ հարուցված գործերը։
