Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 110+ կգ քաշային կարգում հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը։
Նա դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը՝ այս ձևում ևս լինելով լավագույնը:
Երկամարտի 451 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
