«Al Mayadeen» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել եռաստիճան բանակցային ձևաչափ։

«Իրանը միջնորդներին տեղեկացրել է եռաստիճան բանակցային ձևաչափի մասին, և եթե Վաշինգտոնը ընդունի այն, Թեհրանը բանակցություններ կվարի դրա համաձայն»,- նշվում է հրատարակության մեջ։

Նախաձեռնության համաձայն՝ բանակցությունների առաջին փուլը պետք է կենտրոնանա պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններից խուսափելու երաշխիքներ ստանալու վրա։

Եթե համաձայնության հասնեն, կողմերը կանցնեն երկրորդ փուլին, որտեղ կքննարկվի, թե ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը պատերազմի ավարտից հետո՝ համաձայնեցնելով օմանյան կողմի հետ՝ «նոր իրավական համակարգ ստեղծելու համար»,- ասվում է հրատարակության մեջ։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *