«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։
Գործակալության տարածած հայտարարության մեջ, մասնավորաես, ասվում է. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։
Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացած վտանգավոր հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացմանը, խեղմանը կամ վերաիմաստավորմանը։ Ստեփանակերտում հայկական ժառանգության ոչնչացման վերջին փաստերն այս վտանգը դարձնում են իրական և հրատապ։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
