Հայաստանի Հանրապետության ընտրողներից շատերը գուցե չգիտեն կամ մոռացել են, որ «Լուսավոր Հայաստան»  կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռևս  հեռավոր  2012 թվականին ԱԺ ընտրություններում մեծամասնական կարգով Վանաձորում հաղթել էր այն ժամանակվա կուռ իշխանության ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանի հովանավորյալ  Վիկտոր Դալլաքյանին, որն, ի դեպ, ընտրություններից առաջ հայտարարել էր, թե «կոստյումս էլ ուղարկեմ Վանաձոր՝ արդեն հաղթած եմ»։

Մեր օրերում արդեն քպ-ական պատգամավորն է նմանատիպ հայտարարություն անում, որը մոտավորապես հետևյալն է․ «եթե Նիկոլ Փաշինյանի ուսապարկն էլ մասնակցեր ընտրության, այն կհաղթեր»։

Երկու դեպքում էլ գործ ունենք չհիմնավորված մեծամտության հետ, և հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի 2012 թվականի փորձը՝  կարծում ենք՝ անհավանական չէ այս անգամ ևս  հաղթելը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *