Նոր տվյալները հստակ ցույց են տալիս ԱՄՆ-ի կրած ռազմական և մարդկային կորուստների մասշտաբները փետրվարի վերջին սկսված գրեթե 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի պատասխան հարվածների արդյունքում։

Թրամփի վարչակազմը մշտապես նվազեցրել է Պարսից ծոցի ամերիկյան բազաների վրա Իրանի հրթիռային հարվածների ազդեցությունը։ Թրամփը և նրա պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պնդում էին, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունները։

Մարտի 30-ին Պենտագոնի հետ ճեպազրույցի ժամանակ Հեգսեթը լրագրողներին ասել է, որ իրանական հրթիռները չեն հասնի իրենց թիրախներին։ «Ռազմական առումով նրանք գրեթե ոչինչ չեն կարող անել։ Այո, նրանք մի քանի հրթիռ կարձակեն, բայց մենք դրանք կխփենք», – ասել է նա։

Միացյալ Նահանգներն արդեն ընդունել է, որ պատերազմում զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, և, ըստ տեղեկությունների, խոցվել են մի քանի ժամանակակից ամերիկյան ինքնաթիռներ։ Այնուամենայնիվ, NBC News-ը տեղեկացել է, որ Իրանի կողմից ամերիկյան ռազմական բազաներին և սարքավորումներին հասցված վնասը շատ ավելի մեծ է։

Ըստ հաղորդագրությունների՝ Իրանը հարվածել է տարածաշրջանում գտնվող 11 ամերիկյան բազաների ավելի քան 100 թիրախների։

Սկզբնաղբյուրը՝ Iran.ru լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *