Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» 5:4 հաշվով հաղթելու շնորհիվ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գերազանցել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը գլխավոր եվրագավաթային մրցաշարում։
Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայում 50-րդ հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայում։ Դրա համար նրան պահանջվել է 77 հանդիպում։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
