2025 թվականի կեսերին իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում  ծավալած ռեֆորմների արդյունքում տնօրեն Դավիթ Ղազինյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Համաձայն վերջինիս հայտարարագրի՝ նա, ըստ երևույթին, ոչ մի րոպե անգործ չի մնացել՝ աշխատանքի անցնելով «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ում, որը ևս պատկանում է Սամվել Կարապետյանի էներգետիկ մեծ կայսրությանը։

ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Ղազինյանը զբաղեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի 4-րդ համարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *