Օրեր առաջ էր դերասանուհի եւ երգչուհի Էլեն Սաֆարյանը կիսվել սիրելիի՝ Էրիկ Թավադյանի հետ ռոմանտիկ ֆոտոշարքով, եւ ահա պարզ է դարձել, որ նրանք նշանադրվել են: Գրում է BRAVO.am-ը:
Ուրախալի լուրն Ինստագրամի սթորի բաժնում հայտնել է Սաֆարյանն ու գրել. «Ես ասացի՝ այո»
Հրապարակումից կարելի է ենթադրել, որ ամուսնության առաջարկությունն արվել է օդապարիկով թռիչքի ժամանակ:
Զույգին առաջին անգամ միասին տեսել են «Խազեր» մրցանակաբաշխության ժամանակ:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
