Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նրան շնորհավորել է ամուսինը՝ Կարեն Արայանը: Նա իր ֆեյսբուքյան էջում համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել,- գրում է Tert.am-ը:
«Ծնունդդ շնորհավոր իմ հարազատ հոգի: Դու իմ կողքին պարզապես կին չես, դու այն լուռ ուժն ես, որի վրա հենվում է իմ տունը, իմ ճանապարհը, իմ պայքարը։ Քո ներկայությամբ իմ կյանքը դառնում է ավելի հավաքված, ավելի հայկական։ Թող կյանքում ամեն քայլդ լինի հայոց կամքի պես ամուր, ու խաղաղ, ինչպես մեր արժանի հաղթանակների ապագան։ Քո ծնունդը ինձ համար ոչ միայն անձնական ուրախություն է, այլ նաև ուժի աղբյուր՝ շարունակելու, կառուցելու, հաղթելու։ Շնորհակալ եմ, որ կաս»:
Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև Ալինա Մարտիրոսյանը: «Ծննդյանս օրով Աստծուց խնդրել եմ, որ երկիրս մաքրի դավաճաններից, ստախոսներից ու բանսարկուներից: Որ վերականգնի երկրիս պատիվն աշխարհում: Ազգիս շնորհի սեր, իմաստություն, միաբանություն, որը կար շատ տարիներ առաջ և մեզ տա նորանոր հաղթանակներ: Ազգովի դառնանք մի բռունցք և հզորանանք: Որ հարթի բոլորիս ճանապարհը, որը մեզ տանելու է դեպի Հայք, դեպի ոսկե դար»,- գրել է դերասանուհին:
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
