Սաուդյան Արաբիան մերժել է ԱՄՆ-ին՝ չաջակցելով Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը կազմակերպելու «Project Freedom» գործողությանը, քանի որ Վաշինգտոնը նախապես չէր տեղեկացրել թագավորությանը իր նախաձեռնության մասին։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի երկու անանուն ներկայացուցիչների։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ գործողության մեկնարկի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն անակնկալի է բերել Պարսից ծոցի երկրներին և «զայրացրել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը»։ Որպես պատասխան քայլ՝ Էր Ռիադը տեղեկացրել է Վաշինգտոնին, որ թույլ չի տա ամերիկյան զինուժին օգտագործել «Արքայազն Սուլթան» ավիաբազան և կարգելի իր օդային տարածքի օգտագործումը։

NBC News-ը նշում է, որ դրանից հետո տեղի ունեցած Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հեռախոսազրույցը չի փոխել իրավիճակը, ինչից հետո ամերիկյան առաջնորդը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել գործողությունը։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *