20 րոպեանոց ճաշը վտանգավոր է առողջության համար: Այս մասին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան և բացատրել, որ մարդու մարմինը պարզապես մեքենա չէ, որը կարելի է արագ լիցքավորել, ապա շարունակել աշխատել: Այն բարդ և նուրբ մեխանիզմ է, որը կարող է հեշտությամբ խափանվել:
«Абзацем»-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան ասել է, որ ընդամենը 20 րոպե տևողությամբ ճաշի ընդմիջումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հանգեցնել ստամոքս-աղիքային խնդիրների և նույնիսկ արագացնել ծերացումը։
Շատ խիտ գրաֆիկ ունեցող մարդիկ սնունդն ընկալում են որպես արագ «լիցքավորում», սակայն, մասնագետի խոսքով, օրգանիզմը բարդ մեխանիզմ է, որը չի հանդուրժում շտապողականությունը։ Մարսողական գործընթացը սկսվում է դեռևս նախքան սնունդը բերան հասնելը։
«Երբ մենք սկսում ենք ուտել, մենք նախ «ուտում ենք աչքերով». մեր ուղեղը պետք է պատրաստվի սննդի ընդունմանը: Այս պահին արտադրվում են հորմոններ և նեյրոհաղորդիչներ, և ստամոքսահյութը սկսում է արտադրվել», – բացատրել է Սոլոմատինան:
Նա ընդգծել է, որ մանրակրկիտ ծամելը կարևոր է, հատկապես մսի և օսլայով հարուստ սննդի դեպքում: Եթե մեծ կտորները հասնում են ստամոքս, մարսողությունը խոչընդոտվում է, իսկ սննդանյութերի կլանումը խաթարվում է:
Սկզբնաղբյուրը՝ Medportal լրատվական կայք
