Իսրայելական ուժերը Բեյրութի հարավային արվարձաններում, մասնավորապես՝ Հարեթ Հրեյք շրջանի մոտակայքում, ռազմանավից 3 հրթիռով թիրախավորել են բնակելի շենք։ Բեյրութի հարավային արվարձաններում նաև ուժգին պայթյուն է տեղի ունեցել։

Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» ուժերի հրամանատար Մալիք Բալուտին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարությամբ հաստատել են գործողությունը։ Ըստ Իսրայելի անվտանգության ուժերի՝ նա, ամենայն հավանականությամբ, սպանվել է:

Իսրայելական հարվածները չեն դադարում նաև Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից Լիբանանի հարավում գտնվող Անսարիա գյուղաքաղաքում զոհվել է 3, վիրավորվել՝ 7 մարդ։

Սկզբնաղբյուրը՝  24 news   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *