Ռուսաստանը չի պլանավորում պատերազմ Եվրոպայի հետ։ Ըստ APA-ի՝ այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահ Պուտինը վերջերս բազմիցս հայտարարել է, որ մենք չենք ցանկանում և չենք պլանավորում որևէ տեսակի պատերազմ Եվրոպայի հետ», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է, որ եթե պատերազմ լինի, այն կլինի կարճատև։
