ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի մարզի Կամիշուվախա ավանի դպրոցին, որտեղ մարդասիրական օգնություն էին բաժանում. այս պահին հայտնի է 26 զոհվածի մասին, որոնց թվում կան ոստիկաններ և փրկարարներ, 5 մարդ վիրավորվել է, ևս 27 մարդ համարվում է անհետ կորած, հայտնել է Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկու խոսքով՝ առաջին հարվածից հետո հետևել է կրկնակի հարված ևս ինը ռումբով և հենց ապաստարանի ուղղությամբ, որտեղ գտնվում էին մարդիկ:
«Սրան պատասխան է պետք, պատասխան աշխարհից: Ուժեղ և կոշտ: Պատասխան Ռուսաստանին: Եվ աջակցություն Ուկրաինային: Պետք է պաշտպանել կյանքը»,- հավելել է նա:
