Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հայտարարեց ակումբի նախագահի եւ տնօրենների խորհրդի վաղաժամկետ ընտրության մասին։
Թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ մայիսի 23-ը։
Երկու եւ ավելի թեկնածուների առաջադրման դեպքում կհայտարարվի ընտրության օրն ու վայրը։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել էր անցած տարի։ Նրա պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականին։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
