Նախորդ տարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ֊ում առերևույթ թալանը կանխելու նպատակով իշխանությունները ծավալեցին ՀԷՑ֊ի սեփականատերերի փոփոխման գործընթաց, որի հիմքերից մեկն էլ այն էր, թե իբր նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի աշխատավարձը միլիոնավոր դրամներ է կազմում (մեր ունեցած տվյալներով 2.7 մլն դր), որը պետք է ուղղել։
Ի թիվս այլ հարցերի՝ Ղազինյանի փոխարեն նշանակվեց ՀԷՑ֊ի այլ տնօրեն։
Սակայն ինչպես լինում է հաճախ, նոր տնօրենը՝ Ռոմանոս Պետրոսյանը, էլ ավելի բարձր աշխատավարձ է ինքն իրեն նշանակել, որը հպարտ քաղաքացիների նվազագույն աշխատավարձին գերազանցում է 56 անգամ կամ ավելի քան 5600 տոկոսով։
