Մայիսի 15-ին` ժամը 23։12-ին,  Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։08-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել են տան տանիքից մոտ 156 քմ հատված և 3 սենյակ՝ գույքով։

Սկզբնաղբյուրը՝  Armtimes  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *