Երեկ` մայիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մրգանուշ և Դեղձուտ գյուղերի խաչմերուկում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Տիգրան Օ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 90-ամյա Վարազ Ի․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկզբնաղբյուրը՝  News.am   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *