Արդեն 13-րդ անգամ գաստրոտուրիզմի համեղ փառատոններից մեկը՝ Տոլմայի փառատոնն իր շուրջն է համախմբելու զբոսաշրջիկներին, խոհարարներին, տոլմայի սիրահարներին։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 24-ին կանցկացվի Տոլմայի փառատոնը։ Այն հանդես է գալիս հագեցած ծրագրով։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության փառատոնների ծրագրի ղեկավար Անի Նազարյանը տեղեկացրեց, որ տոնական մթնոլորտից ու համեղ խոհանոցից զատ լինելու է և՛ մրցութային մաս, և՛ համերգային ծրագիր։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *