Էնցո Մարեսկան նշանակվել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով` 46-ամյա մասնագետն արդեն եռամյա պայմանագիր է կնքել «քաղաքայինների» հետ։ Նշվում է, որ Մարեսկան անմիջական մասնակցություն է ունենալու ակումբի տրանսֆերային քաղաքականության մշակման գործում։

​Իր մարզչական կարիերայի ընթացքում իտալացի մասնագետը հասցրել է հաղթել Չեմպիոնշիփում («Լեսթերի» հետ), ինչպես նաև նվաճել Կոնֆերենցիաների լիգայի և Ակումբային աշխարհի առաջնության գավաթները (Լոնդոնի «Չելսիի» ղեկին)։

Սկզբնաղբյուրը՝ 24 news  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *