ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սաթիկ Սեյրանյանի՝պարտավորեցնելով հրապարակայնորեն հերքել Հրապարակման մեջ պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Հայցի բովանդակությունը ներկայացված է ստորև․

1․ Պարտավորեցնել Պատասխանող՝ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանին հրապարակայնորեն հերքել Հրապարակման մեջ պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձև.տեղադրել հայտարարություն Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի մեջ, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Սաթիկ Սեյրանյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝«19.05.2026թ.-ին իմ ֆեյսբուք սոցիալական ցանցի անձնական էջում կատարել եմ հրապարակում ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակման մեջ իմ կողմից ներկայացվել են փաստեր Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են պարոն Սիմոնյանին»:

2․ Պատասխանող՝ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում։

3․ Պատասխանող Սաթիկ Գերասիմի Սեյրանյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 650 000 (վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *