Հայաստանի ժողովուրդը հիշում է Ռուսաստանի պատմական դերն ու երկու երկրների միջև հարաբերությունների նշանակությունը՝ չնայած այդ երկրում քաղաքական գործիչների փոփոխությանը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ռուսաստանյան դիտորդների կատարած աշխատանքի արդյունքներին։
Պամֆիլովայի խոսքով՝ Ռուսաստանի ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներն այցելել են ընդհանուր առմամբ 180 ընտրատեղամաս և 11 տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ հետևել են քվեարկության ընթացքին ու հանձնաժողովների աշխատանքին։ ԿԸՀ ղեկավարը խնդրել է գործընկերներին դիտարկումների հիման վրա վերլուծական նյութ պատրաստել՝ «կատարվող իրադարձությունները հասկանալու և ապագայի պատկերն ունենալու համար»։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
