Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որով Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական միության կողմից տրամադրվող հատուկ ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կազատվեն Հայաստանի մուտքի վիզա ստանալու պարտադիր պահանջից՝ պաշտոնական առաքելություններ իրականացնելու նպատակով։
Խոսքը վերաբերում է UN Laissez-Passer և EU Laissez-Passer փաստաթղթերին, որոնք միջազգային պրակտիկայում համարվում են ծառայողական կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող ճամփորդական փաստաթղթեր։ Մինչ այժմ դրանց կրողները Հայաստանի մուտքի համար կարող էին ստանալ անվճար վիզա՝ կախված այցի նպատակից և պաշտոնեական կարգավիճակից։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նոր կարգավորումը հնարավորություն կտա նշված փաստաթղթերով պաշտոնյաներին առանց վիզայի մուտք գործել և գտնվել Հայաստանի տարածքում մինչև 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։
Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am լրատվական կայք
