ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ժնև են տեղափոխում սարքավորումներ, որոնք անհրաժեշտ կլինեն այն դեպքում, եթե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանի այնտեղ՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար,- հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրին ։
«ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղևորվել են Եվրոպա, որպեսզի այնտեղ հասցնեն սարքավորումներ, եթե Վենսը ժամանի Ժնև՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար»,- ուրբաթ գրել է նա X սոցիալական ցանցում։
Լրագրողի տվյալներով՝ ԱՄՆ-ը և Իրանը իսկապես համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը, սակայն կողմերից վերջնական հավանություն դեռ չի ստացվել։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
