Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց կազմակերպիչներից Մեքսիկայի հավաքականը։
Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում տեղի ունեցած բացման խաղում Խավիեր Ագիրեի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։
9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց սաուդյան «Ալ Կադիսիայի» 29-ամյա հարձակվող Խուլիան Կինյոնեսը։
67-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց անգլիական «Ֆուլհեմի» 35-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսը։
A խմբում ընդգրկված են նաեւ Չեխիայի եւ Հարավայի Կորեայի հավաքականները, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 06:00-ին։
Մեքսիկան երկրորդ տուրում հունիսի 19-ին կմրցի Հարավային Կորեայի հետ։
ԱԱ-2026, A խումբ, առաջին տուր
Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 2:0
Խուլիան Կինյոնես, 9, Ռաուլ Խիմենես, 67
Հեռացումներ՝ Յայա Սիտհոլե (ՀԱՀ), 49, Տհեմբա Զվանե (ՀԱՀ), 84
