Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռուսաց լեզուն հանվում է այն լեզուների ցանկից, որոնց նկատմամբ Ուկրաինան պարտավոր է կատարել բնիկ ժողովուրդների և ազգային համայնքների լեզուների պաշտպանության եվրոպական կանոնները:
Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Արդար և օրինաչափ որոշում է: Ուկրաինան հարգում է լեզվական և մշակութային բազմազանությունը, սակայն պետք է վերացներ «ռուսական կայսերական ազդեցության շարունակման» հնարավորությունը»,- պարզաբանել է նա։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
