Երևանում մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը՝ նվիրված կայունությանը, նորարարությանը, մշակույթին, գրականությանը, անվտանգությանը, հավասարությանը և համայնքային ներգրավվածությանը։ Փառատոնը կանցկացվի հունիսի 12-13-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Անգլիական այգում։ Միջոցառումների մուտքն ազատ է։
Կներկայցվի բազմազան ծրագիր՝ ներառելով պանելային քննարկումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գրական միջոցառումներ, աշխատարաններ և այլն:
Փառատոնի շրջանակում Սունդուկյան թատրոնի «Black Box» (Բլեք Բոքս) դահլիճում կցուցադրվեն նաև նորդիկ երկրների ֆիլմեր՝ հայերեն ենթագրերով:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
