Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը ռեկորդ է գրանցել աշխարհի առաջնություններում խփած գոլերի ընդհանուր քանակով։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում 7:1 հաշվով հաղթել է Կյուրասաոյի թիմին։
Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնություններում գոլերի քանակը հասցրեց 239-ի։
Գերմանիան մեկ գոլով գերազանցեց Բրազիլիայի ռեկորդը։ Այս ցուցանիշով առաջին հնգյակում են նաեւ Արգենտինան (152), Ֆրանսիան (136) եւ Իտալիան (128)։
Երկրորդ տուրում Գերմանիան հունիսի 20-ին կմրցի Կոտ դ’Իվուարի հետ։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
