«EngineerX» հայ-ամերիկյան ընկերության հրավերով  ԱՄՆ-ից երկօրյա այցով ժամանած փորձառու ինժեներներ, ավագ խորհրդատուներ Քեն Զերունյանսը և Ռամեշ Լակշմիպատին իրենց փորձն են կիսել Հայաստանի ինժեներների հետ։

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում «EngineerX»-ի ինժեներական թեմի ղեկավար Էրիկ Կասսաբյանը նշեց, որ ընկերության նպատակը Հայաստանում ինժեներիայի ոլորտն առավելագույնս զարգացնելն  ու արտասահմանյան շուկաները հայ ինժեներների համար ավելի հասանելի դարձնելն է։

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «SOLIDWORKS» համակարգչային բավականին ծավալուն ծրագիրը՝ նախատեսված մոդելավորման, մեխանիկական գործունեության համար, որում հնարավոր է տարբեր կենցաղային իրեր մոդելավորել և դրանից հետո ստանալ վերջնական արդյունք։

Սկզբնաղբյուրը՝ Armenpress  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *