Հայաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի։

Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

«Այս տարի մենք ունենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ. այն արդեն գերազանցում է 5,7 միլիարդ դոլարի սահմանագիծը», – նշել է Կենտրոնական բանկի փոխնախագահը։ Նրա խոսքով՝ միայն այս տարի Կենտրոնական բանկը շուրջ 1,1 միլիարդ դոլարի արտարժույթ է գնել։

Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *