Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության ընդհանուր արժեքը հասել է մոտավորապես 30 միլիարդ դոլարի։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Ռասել Վոութը։
«Մենք ծախսել ենք մոտ 30 միլիարդ դոլար»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նրան խնդրել են մեկնաբանել այն տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ռազմական ծախսերը արդեն գերազանցել են 100 միլիարդ դոլարը:
«Ես պարզապես ձեզ եմ փոխանցում այն, ինչ լսել եմ Պաշտպանության նախարարությունից, և նրանց՝ մեզ տրամադրած վերլուծությունը»,- պատասխանել է Վոութը առանց մանրամասնելու։
