Հունիսի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հանին Սայեդի հետ:
Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ի ուղարկած մարդասիրական օգնությանը, Լիբանանում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաև ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
