Մարոկկոյի հավաքականի երկրպագուները Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել Ֆրանսիայից կրած պարտությունից հետո։
The Telegraph-ի փոխանցմամբ` անկարգությունները զսպելիս ոստիկաններից մեկը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Երկրպագուները դուրս են եկել փողոցներ, բարձրացել են մեքենաների վրա ու հրավառություններ արել, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։
Փարիզում կանխվել են խոշոր անկարգությունները։
Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք
