Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը հաղթել է Ջիբրալթարին և դուրս եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ:
Ինչպես հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականը Ջիբրալթարի նկատմամբ վստահ հաղթանակ է տարել 81:38 հաշվով։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Լոռի Օհանյանն է, որը վաստակել է 15 միավոր, 7 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին և 4 արդյունավետ փոխանցում է կատարել:
Կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին։
