Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանների վրա։

Այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոհաղորդակցման կորպորացիան։

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մի քանի ժամ առաջ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ բանակի կապի համակարգերին, վառելիքի պահեստարաններին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, դիտաշտարակներին և զինամթերքի պահեստներին»,- մեջբերել է IRIB-ը Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը։

Ամերիկյան զինվորականները նույնպես հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։

«Կենտրոնական հրամանատարությունն Իրանի դեմ հարվածների ալիքն ավարտել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 22:15-ին: Հինգժամյա առաքելության ընթացքում ԱՄՆ ԶՈՒ-ն հաջողությամբ խոցել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները»,- ասվում է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։

Ի թիվս այլ վայրերի՝ հարվածներ են հասցվել Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բենդեր-Աբաս, Չաբահար քաղաքներին և Աբու Մուսա կղզուն։

Սկզբնաղբյուրը՝ Armtimes լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *