Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով վերաբացել կապարակնքված գործարանը։

Աշխատակիցների խոսքով՝ գործարանի փակման հետևանքով արդեն ինը օր է՝ զրկված են աշխատանքից, ինչն իրենց կանգնեցրել է լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ։ Նրանք նշում են, որ ունեն վարկային և այլ պարտավորություններ, որոնք չեն կարողանում կատարել առանց աշխատանքի։

«Մեզ համար առաջնայինը գործարանի վերաբացումն է, որպեսզի կարողանանք վերադառնալ աշխատանքի և ապահովել մեր ընտանիքների ապրուստը։ Եթե գործարանը չբացվի, ստիպված կլինենք ավելի կոշտ քայլերի դիմել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից աշխատակիցներից մեկը։

«Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք»,- ասել է նա:

Սկզբնաղբյուրը՝ Hraparak.am  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *