ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հուլիսի 19-ին հայտնել է չորրորդ երեխայի ծննդյան մասին․ տղային անվանել են Ալեք Նիլ։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս առավոտ ծնվել է մեր որդին՝ Ալեք Նիլ Վենսը։ Ուշան (Վենսի կինը) և փոքրիկն իրենց լավ են զգում ու երջանիկ են, իսկ մեր երեխաները չափազանց ուրախ են փոքր եղբոր հետ հանդիպման համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Վենսն իր շնորհակալությունն է հայտնել «Ուոլթեր Ռիդ» բանակային բժշկական կենտրոնի և Սպիտակ տան բժշկական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *