Օրերս «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար 200 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկվել։
22 էջից բաղկացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումից պարզ է դառնում, որ նրա փաստաբան Արամ Վարդևանյանը փորձել է ներկայացնել տարատեսակ հակադարձ բացատրություններ, որոնք ԿԿՀ կողմից չեն ընդունվել։
