Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հուլիսի 20-ին Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել Արփինե Սարգսյանին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

2025 թվականի մայիսի 4-ին լուր տարածվեց, որ Մարմարիկում 2–ամյա երեխա է կորել։ Փրկարարներն ու Ոստիկաններն օրեր շարունակ փնտրում էին փոքրիկ Տիգրան Պետրոսյանին։

Երեխայի մարմինը հայտնաբերվեց մայիսի 24-ին ժամը 10։40-ի սահմաններում՝ Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ։

Նույն տարվա հոկտեմբերի 25-ի առավոտյան մահացել է Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *